Need any help? Contact Us

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - 2

(2016 թ. պեղումների որոշ արդյունքներ)







Գեղարոտի ամրոց-բնակատեղի (նկ 10). Հուշարձանի ստորին շերտերում հայտնաբերվել է վաղ բրոնզի առաջին և երկրորդ փուլերի բնակատեղի (մ.թ.ա. IV հազարամյակի վերջ -III հազարամյակի առաջին կես): Վերին շերտերը վերաբերում են ուշ բրոնզի դարին (մ.թ.ա. XV- XIII դդ.): Պեղումներով բացվել են  աննախադեպ հարուստ նյութերով սրբարաններ, բնակելի և տնտեսական համալիրներ, որոնք պատկերացում են տալիս տարածաշրջանում պետական վաղ կազմավորումների զարգացման առանձնահատկությունների մասին: Ուշագրավ են հատկապես խորհրդանշական պատկերներով զարդերն ու պատկերասալիկները (նկ. 11, 12, 13


Քարաշամբի դամբարանադաշտ. Հայաստանի տարածքի բրոնզեդարյան հնավայրերի շարքում առանձնահատուկ տեղ ունի Քարաշամբի դամբարանադաշտը, որտեղ պեղված միջին բրոնզի դարաշրջանի հարուստ նյութերով թաղման կառույցները Թռեղքի, Վանաձորի, Լոռի բերդի և Ներքին նավերի դամբարանների նյութերի հետ վեր են հանում տարածաշրջանում պետական վաղ կազմավորումների ի հայտ գալու, սոցիալ-մշակութային միջավայրի ձևափոխության ու աննախադեպ զարգացման պատկերը:

Հուշարձանը հարուստ է միջին և ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարերի աննախադեպ խտության և քանակի դամբանային կառույցներով (նկ. 14, 15, 16)։ Մեծ թիվ են կազմում մ.թ.ա. XIV-XIII դդ. թվագրվող դամբարանները, որտեղ հայտնաբերվել են երկաթե զենքերի և զարդերի նմուշներ, որոնք թույլ են տալիս շտկումներ կատարել երկաթի սկզբնական տարածման ժամանակագրության հարցերում։

Սովորաբար վաղ երկաթի դարի սկիզբը ժամանակագրվում է մ.թ.ա. 12-րդ դ. կեսերից հետո ընկած ժամանակահատվածով: Քարաշամբում  պեղվել են մ.թ.ա. XIV-XIII-րդ դդ. բնորոշ խեցանոթներով դամբարաններ, որոնց հետ գտնվել են երկաթից պատրաստված զենքի նմուշներ (նկ. 17): Երկաթյա իրերով նման դամբարանների զգալի քանակը հնարավորություն է տալիս երկաթի տարածման ժամանակի ստորին սահմանը հասացնել մ.թ.ա. XV-XVI- -րդ դդ.:


Թեղուտ հնավայրում պեղվել են բնակավայրեր և դամբարանադաշտեր, ամենավաղ շրջանի մշակութային շերտը վերաբերում է վաղ բրոնզի դարաշրջանին (մ.թ.ա. XXX-XXVIII դդ.): Այդ շրջանի մշակութային շերտեր են հայտնաբերվել Թեղուտի հանքի իրացման երեք՝ Ձորիգեղ, Խառատանոց և Փիջուտ տեղամասերում: Պեղումներն ի հայտ են բերել արժեքավոր հնագիտական նյութեր (նկ. 18, 19


Արագածի վերին լաջին գտնված վիշապներ. Վիշապաքարերը կամ վիշապ քարակոթողները Հայկական լեռնաշխարհի սահմաններում փաստագրված մոնումենտալ քանդակագործության հնագույն և բացառիկ նմուշներ են (մ.թ.ա. III հազարամյակի վերջին քառորդ - II հազարամյակի առաջին կես):  Ներկայումս հայտնի է այս հուշարձանների մոտ 150 օրինակ, որոնցից շուրջ 90-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Դրանք համալրվել են Արագածի գագաթամերձ հատվածում՝ Տիրինկատար լեռնագագաթին հարող սարահարթում  հայտնբերված նոր նմուշներով (նկ. 20, 21, 22

Վիշապաքարերը հնագույն քանդակագործության, հոգևոր մշակույթի և պաշտամունքների խոսուն սկզբնաղբյուրներ են, կերտված են  միակտոր քարից (առավելապես բազալտից) և առանձնանում են գեղարվեստական լուծումների, արտահայտչաձևերի ինքնատիպությամբ ու մոնումենտալությամբ: Ունեն քառակող սյան կամ  ձկան տեսք` որոնց վրա օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ են քանդակված: Դրվել են բարձրադիր արոտավայրերում, ջրի ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։


Նյութերի տրամադրման համար կայքը

շնորհակալություն է հայտնում

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին


««« Մաս I «««



Նկ. 10


Նկ. 11

Նկ. 13

Նկ. 22


Նկ. 14


Նկ. 15

Նկ. 18

Նկ. 19

Նկ. 21

Նկ. 12

Նկ. 16

Նկ. 17

Նկ. 20

Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2017 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։