|
Նոր Գեղի 1 հնավայրը հրաբխային լավայի երկու հոսքերի մեջ պարփակված բացառիկ հուշարձան է (նկ. 1, 2): Այս հոսքերից վերինը թվագրվում է 200 հազար, իսկ ստորինը` 400 հազար տարվա վաղեմությամբ: Դրանց միջև հայտնաբերված հնահողի նստվածքները պարունակում են հնագիտական մնացորդներ` քարե առարկաներ։ Նստվածքներում հայտնաբերված հրաբխային մոխրի, ինչպես նաև բուն նստվածքների թվագրումը հնարավորություն է տալիս քարե առարկաները համարել 325- Հնագիտության մեջ նշված տեխնիկայի զարգացումը և բիֆացիալ տեխնիկային փոխարինելը դիտարկվում է որպես ստորինից միջին պալեոլիթին անցման ժամանակաշրջան, որը տեղի է ունեցել մեզանից մոտ 300 հազար տարի առաջ: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, որ լևալլուազյան հնարը ի հայտ է եկել կամ ստեղծվել է Աֆրիկայում, այնուհետև, մարդկանց նոր խմբերի հետ Եվրասիայում տարածվելով, դուրս մղել քարե հումքի մշակման բիֆացիալ տեխնոլոգիան: Այս տեսությունը ուղղակի կապ է տեսնում նոր բնակչության կամ նոր տեսակի մարդկանց և քարի գործիքների նոր տեսակների երևան գալու միջև, այսինքն՝ տեխնոլոգիական փոփոխությունները պայմանավորում է դեմոգրաֆիկ փոփոխություններով: Նոր Գեղիի կայանում վերը նշված երկու տեխնոլոգիաների համաժամանակյա կիրառության փաստագրումը ցույց է տալիս, որ այստեղի բնակչությունը լևալլուազյան հնարը զարգացրել է քարի մշակման տեղական` բիֆացիալ հնարի հենքի վրա: Նոր Գեղիում բացված նյութերի շնորհիվ կատարված դիտարկումներն ու փաստագրումները հստակություն են մտցնում քարի մշակման նոր հնարների` տեղում ձևավորվելու հարցերում, ինչը նոր խոսք է Եվրասիայի պալեոլիթի ուսումնասիրության գործում:
Աղիտու- Ակնաշեն. Արաքսից հյուսիս ընկած տարածքներում ուսումնասիրվող նեոլիթյան հնավայրերի շարքում առանձնանում է Ակնաշենի բլուր բնակավայրը, որտեղ բացվել են մ.թ.ա. VI- Ծաղկալանջի դամբարանադաշտ. Ծաղկալանջի դամբարանադաշտում պեղվել են վաղ և ուշ բրոնզի դարաշրջանների դամբարաններ (նկ 7, 8, 9): Հնավայրում բացվել են վաղ բրոնզեդարյան ամրոց- Նյութերի տրամադրման համար կայքը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին |
|
|
| Գրքեր |
| Հոդվածներ |
| Մատենագիտական |
| Քարտեզներ |
| Ճարտարապետություն |
| Քանդակագործություն |
| Որմնանկարչություն |
| Մանրանկարչություն |
| Գեղանկարչություն |
| Կիրառական արվեստ |
| Հին լուսանկարներ |
| Պատմական ակնարկ |
| Ուսումնասիրություն և վերականգնում |
| Նյութեր |
| Հայկական ձեռագիր գիրքը |
| Հնագրություն |
| Գրչության կենտրոններ |
| Վիմագրություն |
| Նյութեր |
| Մեր մասին |
| Օժանդակություն |
| Կապ |